Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը մեզ վարկ է տրամադրել այնպիսի տոկոսներով, որ միջազգային շուկայում գոյություն չունի. Էրդողանը С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մասին

16 Հունիս, 2019 18:19
Ռուսաստանը մեզ վարկ է տրամադրել այնպիսի տոկոսներով, որ միջազգային շուկայում գոյություն չունի. Էրդողանը С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կսկսվի հուլիսի առաջին կեսին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին Թուրքիայի առաջնորդն ասել է Դուշամբեից վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Մենք Ռուսաստանի հետ քննարկել ենք С-400 համալիրների թեման, ոչ մի խնդիր չի եղել, կարծում եմ՝ մատակարարումը կսկսվի հուլիսի առաջին կեսին»,- ասել է Էրդողանը: Էրդողանը վերահաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել S-400 պայմանագրից:

«Մենք մեր ստորագրությունը դրել ենք և ավարտին կհասցնենք սկսվածը: Ռուսաստանը  մեզ վարկ և մի շարք  արտոնություններ է տրամադրել այնպիսի տոկոսներով, որ միջազգային շուկայում գոյություն չունի», – հավելել է նախագահը: 

 

Լրահոս

Դիտել ավելին