Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

16 Հունիս, 2019 16:14
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստան‘ում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնել  է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնել, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոնները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին