Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan.com

16 Հունիս, 2019 15:05
Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan.com

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտակքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 14 OZ 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Վարորդին և վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:  

 

Լրահոս

Դիտել ավելին