Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Տիգրան Ավինյան

16 Հունիս, 2019 14:23
Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Տիգրան Ավինյան

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում, կարծում եմ, որ այդ թեկնածուների անունները պետք չի հնչեցնել այս պահին»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։

 
 

Լրահոս

Դիտել ավելին