Կարևոր իրադարձություններ

Զելենսկին քաղաքացիների աչքի առջև վազել է գործող շատրվանների միջով (տեսանյութ)

16 Հունիս, 2019 12:45
Զելենսկին քաղաքացիների աչքի առջև վազել է գործող շատրվանների միջով (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլ նավահանգստային քաղաքում վազել է շատրվանների միջով: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է 
Donbas Public TV-ի յութուբյան ալիքում:

Նախագահը ելույթ է ունեցել քաղաքի Թատերական հրապարակում, որի ժամանակ նրա շուրջ են հավաքվել տեղի բնակիչները: Նա որոշել է դեպի մեքենա տանող ճանապարհը կարճացնել՝ վազելով շատրվանների միջով:

Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահը թիկնապահնեի հետ միասին վազում գործող շատրվանների միջով: Նրան հետևում են հավաքվածներից մի քանիսը՝ նույնպես հայտնվելով ջրաշիթերի տակ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զելենսկին այնուհետև մեքենա է նստել և հեռացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին