Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Բթամտություն է․ Դավիթ Սանասարյանը՝ սորոսական լինելու մեղադրանքի մասին

16 Հունիս, 2019 11:48
Բթամտություն է․ Դավիթ Սանասարյանը՝ սորոսական լինելու մեղադրանքի մասին

Իմ հասարակական-քաղաքական գործունեության համար ես որևիցե դրամաշնորհ չեմ ստացել։ Այսօր՝ հունիսի 16-ին  «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում ինքը համարվում է սորոսկան թեւի ներկայացուցիչ, իսկ ԱԱԾ տնօրենը՝ հակասորասական։

«Հազար անգամ ասել եմ, որ Սորոսի հիմնադրամի հետ որևիցե կապ չեմ ունեցել, երբ որ դա նորից շրջանառում են, նշանակում է իրենց բթամտություն են ցուցաբերում։ Ես երբևիցե կապ չեմ ունեցել ոչ Սորոսի, ոչ էլ այլ հիմնադրամի հետ, իմ հասարակական-քաղաքական գործունեության համար ես որևիցե դրամաշնորհ չեմ ստացել»,- ասաց  նա։

Դավիթ Սանասարյանը կրկնեց, որ որեւէ առնչություն չունի այն գործի հետ, որի մեջ ներգրավված է որպես մեղադրյալ։ Իսկ թե ով կամ որ ուժերն են այդ մեղադրանքը իրեն վերագրել, խոստացավ անդրադառնալ, երբ ժամանակը գա․ «Էդ մասին կխոսեմ, երբ ժամանակը գա, իսկ ես խոսելու եմ»։

Նա նաեւ նշեց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն առանձնահատուկ բան չի եղել, եւ այն կարելի է ահամարել ընկերական հանդիպում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին