Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներն աղմկելով դուրս եկան, Սասուն Միքայելյանը ստիպված եղավ ելույթը մի պահ դադարեցնել. Լուսանկարներ

16 Հունիս, 2019 11:23
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներն աղմկելով դուրս եկան, Սասուն Միքայելյանը ստիպված եղավ ելույթը մի պահ դադարեցնել. Լուսանկարներ

Այսօր Հայաստանի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է հինգերորդ համագումարը: 

Կուսակցությունն ընտրում է վարչության նոր կազմ: Համագումարին ելույթով հանդես եկավ ՔՊ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթին, որը տևեց հիսուն րոպե, պատվիրակները շատ ուշադիր հետևեցին, ընթացքում մի քանի անգամ ծափահարեցին: Երբ ՀՀ վարչապետն ավարտեց ելույթը ՔՊ-ականների զգալի մասն աղմկելով դուրս եկավ: Նրանք այնքան էին աղմկում, որ ԵԿՄ վարչության նախագահ, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը մի պահ դադարեցրեց իր ելույթը: 

Նարեկ Կիրակոսյան 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին