Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ. Shamshyan.com

15 Հունիս, 2019 23:02
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ. Shamshyan.com

Հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նուբար Բալայանն իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա Ն.Հ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խմբի կողմից տեղում ստացել են բժշկական օգնություն:

Նշվում է, որ վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում` որպես աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար: 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին