Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում տնային կալանք է սահմանվել գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ

15 Հունիս, 2019 22:39
Մոսկվայում տնային կալանք է սահմանվել գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ

Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ, որին մեղադրում են հատկապես խոշոր չափի խարդախության մեջ:

 Ինչպես հաղորդում է Life.ru-ն, խափանման այս միջոցը սահմանվել է երկու ամսով: Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում և նշում է, որ իր ձերբակալության պատվիրատուն Պետդումայի նախկին պատգամավորն է:   

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ընկերություններից մեկից 3 հողատարածքների յուրացման գործով: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին