Կարևոր իրադարձություններ

«Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

15 Հունիս, 2019 20:03
Հեղինակ՝ Ադեկվադ
«Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է.

«2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շափիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին