Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին (լուսանկարներ). Armtimes.com

15 Հունիս, 2019 19:55
Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին (լուսանկարներ). Armtimes.com

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Նա ողջունել է ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն: Գրում է Armtimes.com-ը:

Վալերի Օսիպյանը դիրքապահներին է փոխանցել նաեւ հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել: Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենանվեր ծառայության համար: 

Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգեւատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով: Ոստիկանության պետը հանդիպել է նաեւ դիրքապահ ոստիկանների հարազատների հետ, որոն նույնպես եկել էին զորամաս:

Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար եւ նշել, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ ողջ հայ ազգի հպարտությունն են:

 

Լրահոս

Դիտել ավելին