Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

15 Հունիս, 2019 19:25
Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Հունիսի 14-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում իրեն դանակահարել են:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Արաբկիր» զբոսայգում, տուժածն ու մի տղամարդ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Վիճաբանության ընթացքում տղամարդն իր ձեռքում եղած կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ տուժողին պատճառելով վնասվածք:

Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Արաբկիրի քրեական հետախույզները եւ ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները համատեղ պարզել են քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 

Լրահոս

Դիտել ավելին