Կարևոր իրադարձություններ

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

15 Հունիս, 2019 14:13
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Անկարայի նոր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը:

 Յավաշի խոսքով՝ իր համար «մեծ պատիվ է», որ հենց իր պաշտոնավարման օրոք է ստորագրվելու Անկարայի ու Բաքվի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը:

Նա հավելել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:

«Որտեղ էլ տեսնեմ եղբայրական Ադրբեջանի դրոշը, այն ինձ շատ է ուրախացնում»,- ասել է Յավաշը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել: Անկարայում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը:

 

Լրահոս

Դիտել ավելին