Կարևոր իրադարձություններ

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Shamshyan.com

15 Հունիս, 2019 13:55
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Ճանապարհը փակել ենք, որովհետև մեր համբերության բաժակը լցվել է։ 3 տարի է, մեր ձայնը անհասանելի է իշխանությունների համար։ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, սեփականատերն էլ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է, «Չերրի» ռեստորանի տերը։ Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։
Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ։ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իիբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում։

Բայց դե էդ 300 հազար դրամը Վահան Կարապետյանի համար ի՞նչ է՝ ամեն օրվա «զավտռակի» փող։ Ամեն օր նա կարող է իրեն թույլ տալ վճարել 300 հազար դրամ ու դրանով սաղ փակի, գնա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված ճանապարհը կաթվածահար է եղել, և ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները բանակցում են գյուղացիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիներն ասում են, որ 3 տարի՝ այս հարցը բարձրացնում են, սակայն ոչ մի օգուտ։ Հիմա, քանի որ համբերության բաժակը լցվել է, միակ հարցի լուծում, կարծում են, ճանապարհը փակելով կլինի.

«Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մի ամբողջ գյուղ գարշահոտության մեջ ապրի։ Երեխաներին շաբաթվա 3 օրը տանում ենք Մասիսի հիվանդանոց։ Արդեն հիվանդանոցում մեզ անգիր գիտեն, հենց լուսամուտներից բժիշկները մեզ տեսնւմ են, ասում են. «Էլի Մարմարաշենի խոզերի հոտերի պատճառով մոծակների կծելու հետևանքով բերեցի՞ք», ու այսպես շարունակ։ Մենք պահանջում ենք, որպեսզի, վերջապես, խնդիրը լուծվի, հակառակ դեպքում «Չերիի Վահան» չէ, սվին ու եսիմ ինչ լինի, միևնույն է, պետք է առաջնորդվի գյուղացու պահանջով, իսկ ողջ գյուղը 3 տարի է, պահանջւմ է, որ էս գարշահոտությունը գյղոււց վերացնեն»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին