Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

15 Հունիս, 2019 13:31
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են համարժեք քայլերի՝ շարունակելով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին