Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պատրաստ է կոնկրետ փաստերի դեպքում անմիջապես ստուգումներ կատարել. պարզաբանում՝ Միհրան Դավթյանի մասին հրապարակման վերաբերյալ

15 Հունիս, 2019 11:51
Ոստիկանությունը պատրաստ է կոնկրետ փաստերի դեպքում անմիջապես ստուգումներ կատարել. պարզաբանում՝ Միհրան Դավթյանի մասին հրապարակման վերաբերյալ

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Այս մասին ոստիկանությունը պարզաբանում է տարածել:

Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:

Չնայած դրան՝ ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ 

Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փաստերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ և դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։ 

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված նյութում նշված էր, թե իրենց տեղեկություններով՝ ոստիկանությունում կոռուպցիոն սկանդալ է հասունանում, պատճառը գոր­ծարարների մի ստվար զանգվածի դժգոհություն է և բողոքը ընդդեմ 6-րդ վար­չության պետի տեղակալ, կո­ռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի: 

«Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սո­վորույթներից և հնարքնե­րից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին»,-գրել էր թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին