Կարևոր իրադարձություններ

Կրակել են Լուսահովիտի գյուղապետին. նրա վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Armdaily.am

15 Հունիս, 2019 10:52
Կրակել են Լուսահովիտի գյուղապետին. նրա վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանին:

 Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում: Սարհատյանը ըներոջ տուն է գնացել: Կենցաղային հարցի շուրջ վիճել է Իջևանի բնակչի հետ, վերջինս էլ որսորդական հրացանով կրակել է Սարհատյանի ոտքին:

Նրան տեղափոխել են Իջևանի ԲԿ, որտեղ առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Էրեբունի ԲԿ: 

Էրեբունի ԲԿ-ից հայտնեցին, որ Սարհատյանին առավոտյան վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական շնչառական սարքով: 
 

Լրահոս

Դիտել ավելին