Կարևոր իրադարձություններ

Դիլիջան-Իջևան հատվածում մեքենան ընկել է ջրատարը. 4 մարդ՝ այդ թվում 8-ամյա երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

15 Հունիս, 2019 10:38
Դիլիջան-Իջևան հատվածում մեքենան ընկել է ջրատարը. 4 մարդ՝ այդ թվում 8-ամյա երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 14-ին, ժամը 05:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ջրատարը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Շ. (ծնված 1965 թ.) և Հ. (ծնված 1962 թ.) Վ.-ները, Է. (ծնված 2011 թ.) և Ե. (ծնված 1975 թ.) Դ.-ները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 


 

Լրահոս

Դիտել ավելին