Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

15 Հունիս, 2019 10:25
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Հունիսի 12-ի վաղ առավոտյան և հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողմները, ապօրինի ծառահատման դեպքեր բացահայտելու և ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով, շրջագայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։

Արդյունքում՝ Դիլիջան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 10 տրանսպորտային միջոցներ, որնք բարձված էին ընդհանուր 20 խմ-ից ավելի փայտանյութով։ Վարորդները ոստիկանության ծառայողներին չեն ներկայացրել փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, ուստի նրանց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Նախնական տվյալներով՝ նրանք փայտանյութը ձեռք են բերել տարբեր վայրերում և հանգամանքներում, որոնց մանրամասները ոստիկանները պարզում են։ Դեպքերի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին