Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ»․ Տավուշի մարզպետի ուշագրավ նախաձեռնությունը

15 Հունիս, 2019 10:04
«Ժողովուրդ»․ Տավուշի մարզպետի ուշագրավ նախաձեռնությունը

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետին առաջարկել է, որ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկեն նախապես: Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որեւէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։ Դա որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես՝ ՏԻՄ օրենսդրությանը։ Մեկնաբանությունների համար դիմեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը մեզ հետ զրույցում արձագանքեց: «Ես նման հրահանգ չեմ տվել: Դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը, եւ որեւէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Դա ներքին օգտագործման համար գործընթաց է»»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին