Կարևոր իրադարձություններ

Շինարարներ-Լենինգրադյան խաչմերուկում միմյանց է բախվել 3 մեքենա. կան տուժածներ

15 Հունիս, 2019 09:43
Շինարարներ-Լենինգրադյան խաչմերուկում միմյանց է բախվել 3 մեքենա. կան տուժածներ

Հունիսի 15-ին, ժամը 00:07-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Murano» (վարորդ՝ Դ.Ա., ծնված 1996 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Լ.Գ.) և «Mercedes CLK» (վարորդ՝ Ն.Ղ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes CLK» ավտոմեքենայի վարորդ Ն.Ղ.-ն և ուղևոր Օ.Ա.-ն (ծնված՝ 1992 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսնանքազրկել ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին