Կարևոր իրադարձություններ

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Լևոն Յոլյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով

14 Հունիս, 2019 23:33
Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Լևոն Յոլյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով

Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր պաշտոնապես դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և Լևոն Յոլյանի կողմից իր նկատմամբ կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

 Ավելի վաղ, Ա.Մամիկոնյանը գրել էր, որ դատարանում և այլ պատկան մարմիններում բողոքարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից արդեն տևական ժամանակ իր նկատմամբ կամայական և առանց որևէ չափորոշիչների իրականացվող փաստացի կատարվող մեծածավալ աշխատանքիս դիմաց դրամական պարգևատրումներ չտալու ոչ իրավաչափ գործողությունները:

«Իրազեկում եմ նաև, որ Հայցադիմումս ստանալուն պես, Լևոն Յոլյանի կողմից անհապաղ սկսվել է Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների իրականացման գործընթաց, ինչի նպատակը ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունների կամ գործառույթների իրականացման արդյունավետության բաձրացումն է, այլ՝ միայն Իրավաբանական վարչության պետի իմ զբաղեցրած հաստիքը կրճատելը, ինձ ապօրինաբար աշխատանքից ազատելը և այդպիսով իսկ լռեցնելը, ինչն անշուշտ իմ կողմից նույնպես կբողոքարկվի բոլոր ատյաններում... Հ.գ. հավատացած եմ, որ շուրջ 20 տարվա, որից 11 տարին միայն Իրավաբանական վարչության պետի, աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողն այլևս պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունում իր հանդեպ կատարվող բոլոր տեսակի ոտնձգություններից և իրավազուրկ գործողություններից, անկախ այն բանից, թե դրանք ինչ չափի բարձրաստիճան պաշտոնատարի կողմից են կատարվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին