Կարևոր իրադարձություններ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

14 Հունիս, 2019 21:28
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2019թ. 5 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում կանգ առնելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոստիկանության պետը կարևորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը:

Ներկաները ամփոփեցին 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Ոստիկանության պետը կարևորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

 

Լրահոս

Դիտել ավելին