Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,01
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

14 Հունիս, 2019 20:25
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու այդ հանդիպումներից ստացած տպավորությունները:

Կողմերն անդրադարձել են մամուլի դերակատարության ու ամբողջ աշխարհում արդիական խնդիր դարձած կեղծ լուրերի դեմ պայքարին: Այդ համատեքստում Հարութ Ներսեսյանը շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը փոխվել է: «Լրատվամիջոցները դարձել են առավել անկաշկանդ և ազատորեն լուսաբանում են ցանկացած միջոցառում և խնդիր»,- ասել է Հարութ Ներսեսյանը:

«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում «Հայկական ժամանակ» թերթում և ինձ համար լրագրողական պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր նշանակություն ունի: Չափազանց կարևոր է, որ մամուլը բազմակողմանի լրատվություն ապահովի՝ անկախ հանգամանքից, թե այդ լրատվամիջոցն ում է պատկանում: Ազատ մամուլի դերը չափազանց կարևոր է, քանի որ նաև դրանով է պայմանավորված պետության ժողովրդավարությունը, զարգացումը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունն ու հիմնադրամների ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին