Կարևոր իրադարձություններ

«Քանի դեռ ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող». Ադրբեջանի ԱԳՆ

14 Հունիս, 2019 19:53
«Քանի դեռ ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ հայտարարության:

Բաքվում նշել են՝ «քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող»:

«Որքան շուտ Հայաստանը ճանաչի այդ իրողությունները, այդքան ավելի շուտ մեր տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն, զարգացում և բարգավաճում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, հանդիպմանն ընդառաջ ձևավորել են ոչ նպաստավոր միջավայր։

«Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և, ըստ այդմ, խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ», - նշված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին