Կարևոր իրադարձություններ

Չինաստանում 2-ամյա երեխան 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել

14 Հունիս, 2019 16:45
Չինաստանում 2-ամյա երեխան 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել

Չինաստանի արևելքում 2 տարեկան աղջնակը մեկ տարի ամեն օր սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել, գրում է Daily Mail-ը:

Երեխայի ծնողները նրան մեկ տարեկանում սմարթֆոն են տվել, քանի որ այն «նրան լուռ էր պահում», սակայն նրա մոտ շլություն և հաճախակի կկոցում նկատելուց հետո ծնողները երեխային վերջապես ակնաբույժի են տարել: Պարզվել է՝ նրա մոտ բարձր աստիճանի կարճատեսություն կա:

Ակնաբույժ Լիու Լիի խոսքով՝ աղջնակի տեսողությունն անդառնալիորեն տուժել է և կարող է տարիքի հետ վատթարանալ:

Հայտնի է, որ չինացի երեխաների 70%-ն անձնական սմարթֆոն ունի, իսկ 7-9 տարեկան երեխաների գրեթե կեսը կարող է մուտք գործել համացանց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջերս հրապարակած հոդվածի մեջ նշվում է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին հակացուցված է էկրաններին նայելը, իսկ 2-4 տարեկան երեխաներն օրական 1 ժամից ավելի չպետք է նայեն էկրանին:

 

Լրահոս

Դիտել ավելին