Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,01
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել Է միայն 9 տոկոսը. Franceinfo

14 Հունիս, 2019 15:09
Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել Է միայն 9 տոկոսը. Franceinfo

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն Է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց: Ինչպես հունիսի 14-ին հայտնել Է Franceinfo ֆրանսիական ռադիոկայանը, խոսքը վերաբերում Է 850 մլն եվրո ընդհանուր գումարից այն 80 մլն եվրոյին, որն առաջարկվել Է չորս հիմնադրամների եւ պետությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Նրա տեղեկությունների համաձայն, միջոցները տրվում են գլխավորապես մասնավոր անձանց կողմից՝ բանկային փոխանցումների եւ չեկերի միջոցով: 200 մլն եվրո Առնոների ընտանիքից ու նրան պատկանող LVMH - Louis Vuitton Moet Hennessy խմբից եւ 100 մլն եվրո՝ ֆրանսիացի միլիարդատեր գործարարներ Պինոների ընտանիքից, որը Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն Է, վերակառուցման կոնկրետ փուլերի համար աստիճանաբար կփոխանցեն՝ նախահաշվին համապատասխան: 
Առանձին ընկերություններ եւ մասնավոր անձինք արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նվիրատվություններ անելու մտադրությունից, քանի որ միջոցների հանգանակման արշավն առանց իրենց օգնության Էլ հաջողությամբ Է ընթանում: 
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մայիսին հավանություն Է տվել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին: Այն հարկային արտոնություններ Է նախատեսում Է այն մարդկանց համար, որոնք նվիրատվություններ կանեն տաճարի վերանորոգման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին