Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի. Մարիամ Փաշինյան

14 Հունիս, 2019 14:03
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի. Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում  է.

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ: 
Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին: 
Հ. Գ. Հույս ունեմ, այսօր, օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»։

 

Լրահոս

Դիտել ավելին