Կարևոր իրադարձություններ

Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14 Հունիս, 2019 13:53
Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 14-19-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ԻՆչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 Երևան քաղաքում հունիսի 14-19-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.50C (2007 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1984 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C
 

Լրահոս

Դիտել ավելին