Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են հանդիպել ՌԴ դեսպանն ու Ռոբերտ Քոչարյանը. պարզաբանում է դեսպանատունը

14 Հունիս, 2019 12:40
Ինչո՞ւ են հանդիպել ՌԴ դեսպանն ու Ռոբերտ Քոչարյանը. պարզաբանում է  դեսպանատունը

Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը տեղի է ունեցել քաղաքական բնույթ կրող հանդիպումների համատեքստում: Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ օր առաջ, մամուլը հայտնել էր, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս տեղեկատվությունը հաստատել էին նաեւ Քոչարյանի գրասենյակից: ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանը պարբերաբար հանդիումներ է ունենում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների հետ:

«Դեսպանը պարբերաբար հանդիումներ է ունենում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Դրանցից մեկն էլ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասվում տարածված հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին