Կարևոր իրադարձություններ

Նռնակի պայթյունից 15-ամյա պատանի է վնասվածքներ ստացել

14 Հունիս, 2019 12:24
Նռնակի պայթյունից 15-ամյա պատանի է վնասվածքներ  ստացել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 14-ին՝ ժամը 00:10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին, ժամը 21:30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասել է աջ դաստակի մատները:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: 


 

Լրահոս

Դիտել ավելին