Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

14 Հունիս, 2019 10:28
Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ինչպես  հայտնում են  ՀՀ քննչակակն կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին