Կարևոր իրադարձություններ

Երեւանում ուժգին քամուց ծառեր են պոկվել

14 Հունիս, 2019 10:17
Երեւանում  ուժգին քամուց ծառեր են պոկվել

Հունիսի 13-ին, ժամը 22:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ ծառն ընկել է կայանած «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենայի վրայից և սահմանազատել ծառի մյուս հատվածը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:

Հունիսի 14-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բակում քամուց ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» և «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով արտաքին լուսավորման սյունը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:

 

Լրահոս

Դիտել ավելին