Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ»․ Արմեն Խաչատրյանի նախագիծն իրարանցում է առաջացրել «Իմ քայլը» խմբակցությունում

14 Հունիս, 2019 08:37
«Ժողովուրդ»․ Արմեն Խաչատրյանի նախագիծն իրարանցում է առաջացրել «Իմ քայլը» խմբակցությունում

«Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Պարզվում է` Ա. Խաչատրյանն ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել:

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»:

Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը և քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին