Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա

14 Հունիս, 2019 08:15
«Հրապարակ». ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա

«Երեկ Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունը եղավ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Իշխանությունը գործուն ջանքեր է գործադրում ԲԴԽ-ն ցրելու ուղղությամբ՝ չգիտակցելով, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ավելի վաղ հրաժարական էին տվել Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, իսկ 2 տեղ էլ թափուր էր մինչ այդ։

Հաջորդն Արմեն Բեկթաշյանի հերթն է։ Նրա հրաժարականից հետո ԲԴԽ-ում կմնա 4 անդամ, որոնք հույս ունեն, որ հրաժարականի պահանջ իրենց առաջ չի դրվի, քանի որ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամ պետք է ունենա, որ քվորում լինի։ 4 մնացողներն են Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ քաղաքապետ Մարությանի ընկերը, և Լիպարիտ Մելիքջանյանը։

Անգամ եթե շուտափույթ 2 անդամ նշանակվի, իսկ, հիշեցնենք, ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ բավականին երկար ընթացակարգով, ապա 6 հոգանոց կազմով ԲԴԽ-ն կկարողանա միայն ընթացիկ և նորմատիվային խնդիրներ լուծել, իսկ, ասենք, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների և ԲԴԽ անդամների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 7 անդամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին