Կարևոր իրադարձություններ

Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ ու պար. Տավուշի մարզպետ

13 Հունիս, 2019 23:47
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ ու պար. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս ուսումնական տարուց սկսած՝ Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ եւ պար։ Ազգային երգի եւ պարի դասավանդման նպատակը մեր երեխաներին ՄԱՐԴ դաստիարակելն է և ազգային արմատներին մոտեցնելը։ Որպեսզի նրանք սովորեն ուս ուսի տալ ու համախմբվել։

Ծրագիրն իրականացնում ենք «Կարին» համույթի հիմնադիր Գինոսյան Գագիկ-ի հետ։ «Կարինը» վերջին տարիներին հազարավոր մարդկանց սրտերին է հասցրել մեր ազգային ժառանգությունը։ Եվ այդ կուտակված էներգիան այսօր ուղղվում է Տավուշի դպրոցներ։

Շուտով կսկսվեն ուսուցիչների վերապատրաստումները։

Մշակույթը պետք է հասնի դպրոցներ, գյուղական հրապարակներ, ստեղծագործական տներ, բակեր։ Ամենուր»:

 

Լրահոս

Դիտել ավելին