Կարևոր իրադարձություններ

Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել 13 հայի

13 Հունիս, 2019 22:45
Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել 13 հայի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 70 արտասահմանյան քաղաքացիների ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին, այդ թվում` Հայաստանից:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հրամանագիրը, Ռուսաստանի քաղաքացի են դարձել Հայաստանի 13, Տաջիկստանի և Մոլդովայի 8-ական, Ուկրաինայի և Ադրբեջանի 7-ական, Աֆղանստանի և Ուզբեկստանի 6-ական, Իտալիայի 3, Ղազախստանի, Թուրքիայի և Վիետնամի 2-ական, Վրաստանի և Թուրքմենստանի՝ 1-ական քաղաքացի:

ՌԴ քաղաքացի դարձածների թվում նաև հայտնի մարդիկ են ընդգրկվել՝ բարերար Սերգեյ Շչուկինի թոռը՝ ֆրանսիացի Անդրե Մարկ Դելոկ Ֆուրկոն, ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ, Պուշկինի ստեղծագործությունների թարգմանիչ Ջուլիան Լոուենֆելդը:

 

Լրահոս

Դիտել ավելին