Կարևոր իրադարձություններ

Երեւանում հարազատներին կորցրած 19-ամյա տղան ինքնասպան է եղել՝ Տերյան փողոցի ծառից կախվելով

13 Հունիս, 2019 22:15
Երեւանում հարազատներին կորցրած 19-ամյա տղան ինքնասպան է եղել՝ Տերյան փողոցի ծառից կախվելով

Երեւանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ՝ վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարեւանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա եւ անմիջապես տեղեկացրել է իրավապահներին:

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող:

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ նախորդ տարի էլ՝ եղբորը, որը նույնպես ինքնասպան է եղել:

Իրավապահները պարզում են նրա ինքնասպանության հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին