Կարևոր իրադարձություններ

Այսօր զոհված զինծառայողի զորացրվելուն 20 օր էր մնացել

13 Հունիս, 2019 22:03
Այսօր զոհված զինծառայողի զորացրվելուն 20 օր էր մնացել

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Զինծառայողը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Խաչատրյանի զորացրվելուն մոտ 20 օր էր մնացել:

 

Լրահոս

Դիտել ավելին