Կարևոր իրադարձություններ

Փեսան զոքանչի տանը կից տնամերձ հողամասում կանեփի բույսեր է ցանել և մշակել

13 Հունիս, 2019 22:00
Փեսան զոքանչի տանը կից տնամերձ հողամասում կանեփի բույսեր է  ցանել և մշակել

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ մոտ 1.03 գ կշռով, և կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, իր մոտ պահել է անձնական օգտագործման համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ:

Նույն օրը, ժամը 15.05-ին, նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են 30-70 սմ բարձրության 29 հատ մոտ 0.6 կգ կշռով կանեփանման բույս, որոնք հողից հանվել են, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են ՓՔՎ՝ դատանյութագիտական փորձաքննության:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին