Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում քննարկել է ջրային ոլորտի հիմնախնդիրները

13 Հունիս, 2019 21:44
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում քննարկել է ջրային ոլորտի հիմնախնդիրները

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա` խնդիրների հնարավոր լուծման առաջարկություններ վերաբերյալ: 


 

Լրահոս

Դիտել ավելին