Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները. Factor.am

13 Հունիս, 2019 19:51
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները. Factor.am

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ներկայացուցիչների պալատի նիստին այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է թուլացնի Արցախ մեկնելու մասին բանաձևի (H.Res.190)  կամայական և հնացած սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքին։

«Մենք պետք է շարունակենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, երկխոսության խոչընդոտների վերացմանը, կարգավիճակի և  անվտանգության հարցերի լուծմանը, որոնք անցյալում խոչընդոտել են քննակումներին: Բաց ու անմիջական երկխոսությունը և մեր դիվանագետների՝ անվտանգության պայմաններում ըստ անհրաժեշտության ներգրավվելը հակամարտության կարգաորման համար ԱՄՆ-ի միակ միջոցներն են»,- նշել է Փալոնեն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով նախագահ Նիտա Լոուին խոստացել է այս հարցով աշխատել Ֆրենկ Փալոնեի հետ:

Ամերկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը ևս ողջունել ՝ Փալոնեի առաջարկը։ Ըստ նրա՝ այժմ ճիշտ ժամանակն է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝  նպաստելու լայն միջկառավարական փոխգործակցությանը և խորացնելու բոլոր մակարդակներում քաղաքացիական հասարակության հետ կապերն ու շփումները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին