Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհուն ձերբակալել են խաղալիք մեքենա վարելու համար. տեսանյութ

13 Հունիս, 2019 19:21
Ամերիկուհուն ձերբակալել են խաղալիք մեքենա վարելու համար. տեսանյութ

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհիներից մեկը թմրանյութերի ազդեցության տակ մայրուղի է դուրս եկել խաղալիք բեռնատարով:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կարգազանց վարորդը 25-ամյա Մեգան Դանիելե Հոլմանն է, որին ոստիկանները ձերբակալել են: Կնոջ տարօրինակ պահվածքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել անհայտ անձը: Մեգանը փողոցում երթևեկելիս է եղել մանկական մեքենայով:

Ոստիկանները պարզել են, որ վերջինս գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրան մեղադրել են հասարակական վայրում ոչ սթափ վիճակում հայտնվելու համար և կալանքի տակ են առել, սակայն ավելի ուշ ազատ են արձակել գրավի դիմաց:

 

Լրահոս

Դիտել ավելին