Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

13 Հունիս, 2019 18:46
Դավիթ Հարությունյանը նոր պաշտոն է  ստացել

Դավիթ Հարությունյանը նոր պաշտոն է  ստացել: Այս մասին հայտնում է Armdaily.am-ը՝ նշելով, որ ըստ իրենց  տեղեկությունների՝ նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր աշխատանք ունի: Վերջինս նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն:Մեզ հետ զրույցում Հարությունյանը հաստատեց տեղեկությունները և ասաց, որ ամիս ու կես է ինչ աշխատում է այդ պաշտոնում: 

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանն էր նշանակվել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ով այժմ բռնել է արտագաղթի ճանապարհը՝ ուսումնական պատճառներով: Սարգսյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ որոշել է հունիսից սկսած մեկ տարի ուսումասիրել բիզնես կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին