Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Հարգելի՛ պարոն նախարար Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական. Շիրակի համալսարանի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

13 Հունիս, 2019 17:14
Հարգելի՛ պարոն նախարար Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական. Շիրակի համալսարանի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, բուհի լուծարման կամ միավորման հարց կդնեն: Համալսարանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.

Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:

Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:

Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:

Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին