Կարևոր իրադարձություններ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի Է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

13 Հունիս, 2019 16:29
Պուտինը ոստիկանության երկու գեներալի Է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ոստիկանության երկու գեներալի՝ Անդրեյ Պուչկովին եւ Յուրի Դեւյատկինին, աշխատանքից ազատելու մասին, ինչը հունիսի 13-ին հաստատել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Զբաղեցրած պաշտոնից ազատել ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Վլադիմիրի Դեւյատկինին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության նկատմամբ հսկողության վարչության պետին. ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պավելի Պուչկովին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության Արեւմտյան վարչական օկրուգի ներքին գործերի վարչության պետին»,-ասված Է ՌԴ նախագահի հրամանագրում: Ավելի վաղ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը Պուչկովի եւ Դեւյատկինի ազատման վերաբերյալ միջնորդություն Էր ուղարկել պետության ղեկավարի անունով: Պատճառը դարձել Է «Մեդուզա» ինտերնետ-հրատարակության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործի շուրջ ստեղծված իրադրությունը: Հունիսի 11-ին Կոլոկոլցեւը հայտնել Է, որ Գոլունովի հետապնդումը դադարեցված Է «հանցագործության կատարմանը նրա մասնակցության ապացուցված չլինելու կապակցությամբ», լրագրողն ինքը ազատ Է արձակվել տնային կալանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին