Կարևոր իրադարձություններ

Սևան մեկնողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը

13 Հունիս, 2019 13:08
Սևան մեկնողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնու է, որ Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: 

«Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: 

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին: 

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին