Կարևոր իրադարձություններ

ՊՆ խոսնակը գնդապետ Սերժ Առուշանյանի պաշտոնանկության և քաղաքացիների դիմումների ուշացման մասին

13 Հունիս, 2019 12:01
ՊՆ խոսնակը գնդապետ Սերժ Առուշանյանի պաշտոնանկության և քաղաքացիների դիմումների ուշացման մասին

Մամուլը գրում է, որ Պաշտպանության  նախարարությունում սպասվում են մոտալուտ պաշտոնանկություններ, որը սկիզբ կառնի զինծառայողների սոցիալական պաշտպանության երկարամյա վարչության պետ, գնդապետ Սերժ  Առուշանյանի ազատմամբ:

Պարզելու համար, թե որքանով է արժանահավատ այս տեղեկատվությունը, Shabat.am-ը հեռախոսազրույց ունեցավ Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

- Ես այդպիսի բաները լուրջ չեմ համարում մի քանի պատճառով: Դա կեղտոտ մատնությունների,  իրար վրա ինչ որ բաներ գլորելու, պաշտպանության նախարարության  համակարգի կառուցվածքը չտիրապետելու խնդիր է և չիմանալու թե  այդ վարչության պետը  ինչ նշանակություն ու դերակատարություն ունի ՊՆ համակարգում: Մի խոսքով ես այդ ամենը լուջ չեմ համարում:

 Այն հարցին թե, արդյոք ճիշտ է, որ քաղաքացիների դիմումները ամիսներով կուտակվում են և ընթացք չեն ստանում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

-Եթե այդպիսի բան լիներ, համոզված եղեք, որ բանը չէր հասնի նրան, որ այդ մասին գրեր ինչ որ թերթ: Մեկ քաղաքացու դիմումի էլ պատասխան չի տրվում ժամանակին,  դրա  բողոքի արձագանքները մեր երկրում  միանգամից հայտնվում են համապատասխան տեղերում, ոչ թե ամիսներ հետո ինչ որ թերթ  անդրադառնում է, թե բողոքը  մնում է անպատասխան:

Հեղինակ՝ Մանե Փիլիպոսյան

 

Լրահոս

Դիտել ավելին