Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների պարգևատրումների համար գումարները կավելացվեն․ կներդրվի միասնական համակարգ

13 Հունիս, 2019 11:42
Ոստիկանների պարգևատրումների համար գումարները կավելացվեն․ կներդրվի միասնական համակարգ

2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով Ոստիկանությունում ներդրվել  է ծառայողների ամսական պարգևատրումների նոր համակարգ և այդ նպատակով հատկացվել են անհրաժեշտ  լրացուցիչ միջոցներ: 

Արդյունքում  ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող Ոստիկանության միասնական համակարգի ստորաբաժանումների, այդ թվում Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները  տարեսկզբից ընդգրկված են ամսական պարգևատրումների նոր համակարգում, իսկ  արտաբյուջետային միջոցներով պահպանվող պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ծառայողները՝ միջոցների անբավարարության պատճառով  առ այսօր հնարավորություն չունեն օգտվելու ընձեռված նոր հնարավորությունից: 

Խնդիրը կարգավորելու նպատակով ձեռնարկվել են միջոցառումներ արտաբյուջետային միջոցների մուտքերն ավելացնելու, ինչպես նաև նախահաշվային ծախսերի հոդվածային վերաբաշխումների, տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման աղբյուր ապահովելու համար, որի համար նախատեսվում է. 

2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պարգևատրումների համար սահմանված  7.168.96 մլն դրամ եկամուտներն ավելացնել 237.9 մլն դրամի չափով, 3.3 %ով,   և այն  սահմանել՝   7.406.9 մլն դրամ տարեկան գումարով: 

Ավելացումն ապահովվում է  նոր կնքված 27 պայմանագրերով նախատեսված 119.4 մլն դրամ, ինչպես նաև վերակնքված և վերակնքվող 2010 պայմանագրային 118.5 մլն դրամ գումարների հաշվին: 

«Աջակցություն ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ծառայությունների մատուցմանը»  9008 ծրագրով սահմանված  7.168,96  մլն դրամ ծախսերն ավելացնել 616.7 մլն դրամի չափով՝ տարեկան գումարը սահմանելով  7.785,7 մլն դրամ: 

Այս օրենքի նախագծով կկարգավորվի ՀՀ ոստիկանության ծառայողների ամսական պարգևատրումների  միասնական  համակարգի  ներդրումը։ 

Նշենք, որ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության հունիսի 13-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ 


 

Լրահոս

Դիտել ավելին