Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

13 Հունիս, 2019 11:01
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:  Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին